Սպորտ

Ծանրորդ Գոռ Սահակյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Գոռ Սահակյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին սկսեց պայքարը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 67 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Գոռ Սահակյանը հաջող բարձրացրեց 140 կգ, այնուհետ 145 կգ: Սակայն գլխավերևում չպահեց 147 կգ: Այս վարժությունում Սահակյանը դարձավ փոքր ոսկե մեդալակիր: Երկրորդ տեղում Թուրքիայի, իսկ երրորդ հորիզոնականում Իսպանիայի ներկայացուցիչներն են:

Հրում վարժությունում Գոռ Սահակյանը հաջորդաբար բարձրացրեց 170 կգ և 175 կգ: Ու այս վարժությունում ևս ոսկի նվաճեց:

19-ամյա Գոռ Սահակյանը երկամարտում գրանցելով 320 կգ` դարձավ Եվրոպայի չեմպիոն: Երկրորդ տեղում Իսպանիայից Խուան Հերնանդեսն է, իսկ եռյակի վերջում թուրք Քարան Կահրիմանն է:

Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչ արդեն իսկ ավարտել են իրենց ելույթները ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում։ 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն էր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում