Հայ կինոն տոնում է հիմնադրման 100-ամյակը. հոբելյանական միջոցառումների մեկնարկը տրված է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կինոն 2023 թվականին տոնում է հիմնադրման 100-ամյակը, ինչի կապակցությամբ ապրիլի 16-ը հայտարարվել է Հայ կինոյի օր:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, այս առթիվ ձևավորվել է ՀՀ կառավարական հոբելյանական հանձնաժողով, որի գլխավորությամբ ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է տասնյակից ավելի միջոցառումներ և ծրագրեր մայրաքաղաք Երևանում և մարզերում:

Հայ կինոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների բացումը տեղի է ունեցել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ «Հանդիսավոր երեկո» մեկնարկային միջոցառմամբ։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը, Արաքսիա Սվաջյանը, պաշտոնատար այլ անձինք։

Երեկոյին առաջին անգամ հանրությանը ներկայացվել է Համո Բեկնազարյանի «Երկիր Նաիրի» համր ֆիլմի վերականգնված տարբերակից հատված: Էկրանին ցուցադրվել են տարբեր տարիների ֆիլմերի ցուցապաստառները։ Կենդանի կատարումներով հնչել են հայ կինոյի երաժշտական ստեղծագործությունները։

Անդրադարձ է եղել նաև հայկական մուլտիպլիկացիայի հիմնադրման 85-ամյակին։

Միջոցառումը կայացել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Հայերեն Русский

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

Կրեմլում չեն բացառել, որ ինչ-որ փուլում Եվրոպան կարող է միանալ Ուկրաինայի շուրջ բանակցություններին