«Նոր գիրք»-15/23. Հարությունյան, Սփարքս, Կիյոսակի

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն . Սուսաննա Հարությունյան, «Անդրանիկի վերջին ձին»

Վեպի գլխավոր, բայց չերևացող հերոսն Անդրանիկ զորավարի վերջին նժույգն է, որ վեպում է ու հերոսների հիշողության մեջ և ուղեկցում է նրանց պատմության ամբողջ ընթացքում: Վեպի գործողությունները ձգվում են գրեթե մեկ դար՝ 1918-ից մինչև 2020 թվական։ Առաջին մասի դեպքերը տեղի են ունենում Սևանի ավազանում։ Ներկայացվում է հայոց պատմության ամենադրամատիկ էջերից մեկը՝ Զոդում Սիլիկյան եղբայրների սպանությունն ու, որպես վրեժ, Զոդ օպերացիան: Երկրորդ մասում վեպի վերջին հերոսի՝ Մովսեսի հուշերն են: Էպոպեա, որի առանցքում պապերից որդիներին ու թոռներին անցած արժեքներն ու խնդիրներն են: Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:

Թարգմանական գրականություն. Նիկոլաս Սփարքս, «Հիշարժան զբոսանք»

Ամերիկացի գրող Նիկոլաս Սփարքսի «Հիշարժան զբոսանք» վեպը, հիմնված իրական դեպքերի վրա, հրատարակվել է 1999-ի հոկտեմբերին: Ոգեղեն սիրո գեղեցկության և անմեղության, հավատի զորության և ներումի մասին է այս սրտառուչ պատմությունը: Զգացմունքներ, որոնք իրար են կապում մեծահարուստ ընտանիքի զավակ Լենդըն Քարթերին և քահանայի համեստ դստերը՝ Ջեյմի Սալիվանին: Գործողությունները տեղի են ունենում փոքրիկ Բոֆորտ քաղաքում: Վեպի գլխավոր հերոսը ամեն տարի գալիս է այստեղ՝ վերհիշելու իր առաջին սիրո պատմությունը, սեր, որը կյանքում տրվում է միայն մեկ անգամ, բայց հիշվում է հավիտյան: Թարգմանությունը՝ Հասմիկ Հակոբյանի։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Փաստավավերագրական գրականություն. Ռոբերտ Կիյոսակի, «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ. պատանիների համար»

Դեռահասությունն այն ժամանակաշրջանն է, երբ երեխաները սկսում են հետաքրքրվել փողով. որտեղի՞ց է այն ձեռք բերվում, փող աշխատելու ի՞նչ եղանակներ կան և այլն: Այս շրջանում նրանք բազմաթիվ ցանկություններ ունեն, որոնք փող են պահանջում՝ նորաձև հագուստ, վերջին մոդելի սմարթֆոն և էլի անհամար բաներ…

Այս գիրքը յուրօրինակ ֆինանսական այբուբեն է և կարող է շարժել դեռահասի հետաքրքրությունը՝ կյանքում փողի դերի և դրա նկատմամբ վերաբերմունքի մասին մտածելու համար: Բոլոր դեռահասները ցանկանում են ֆինանսական անկախություն: Սա հենց այն է, ինչ սովորեցնում է այս գիրքը՝ ինչպես դառնալ ֆինանսապես անկախ: Թարգմանությունն անգլերենից՝ Ալեքսանդր Աղաբեկյանի: Խմբագիր՝ Շողեր Խաչատրյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը