Ծանրամարտի ԵԱ. Իզաբելլա Յայլյանը դարձավ բրոնզե մեդալակիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթացող ծամրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսեցին Հայաստանի կանանց հավաքականի ներկայացուցիչները:

«Արմենպրես»-ի հարորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեդալների համար մրցեցին 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը:

Պոկում վարժությունում Իզաբելլա Յայլյանը միայն երրորդ մոտեցմամբ բարձրացրեց 87 կգ և դարձավ փոքր բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում Յայլյանը երեք մոտեցմամբ նախ գլխավերևում պահեց 105, ապա 109 կգ՝ այս վարժությունում ևս դառնալովբրոնզե մեդալակիր: Երկամարտի 196 կգ արդյունքով Իզաբելլա Յայլյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժության առաջին մոտեցմամբ գլխավերում պահեց 77 կգ, այնուհետ չկարողացավ բարձրացնել, սակայն վերջին մոտեցմամբ բարձրացրեց 80 կգ: Հրում վարժությունում Գրիգորյանը բարձրացրեց միայն 99 կգ: Երկամարտի 179 կգ արդյունքով՝ Գրիգորյանը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:

Այս քաշում Եվրոպայի չեմպիոնը Ռումինիայից Անդրեա Կոնտրուտան է, իսկ երկրորդ տեղում՝ Ուկրաինայից Սվիտլանա Սամուլյակը:

Եվրոպայի առաջնության 55 կգ քաշային տղամարդկանց պայքարում չեմպիոնի կոչումը կրկին նվաճեց Բուլղարիայի ներկայացուցիչ Հրիսկով Ռուսելը, ով երկամարտում գրանցեց 250 կգ արդյունք: Երկրորդ տեղում երկամարտի 249 կգ արդյունքով վրացի Ռամինի Շամիլիշվիլին էր, իսկ եռյակի վերջում Ռումինիայից Վալենտին Ինաչուն (երկամարտ` 245 կգ):

Հայերեն العربية Türkçe

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար