Սփյուռք

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչը Հայ դատի Ամերիկայի հանձնախմբում քննարկել է հայկական շահերի պաշտպանության  հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչը Հայ դատի Ամերիկայի հանձնախմբում քննարկել է հայկական շահերի պաշտպանության  հարցեր

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկյացուցիչ Իշխան Սաղաթելյանն այցելել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակ և աշխատանքային քննարկումներ ունեցել Ամերիկայում հայկական շահերի պաշտպանության, Հայ դատի հանձնախմբի գործունեության հիմնական ուղղությունների շուրջ՝ մասնավորապես «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի պահանջների կատարման, Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության դադարեցման, պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու և այլ հարցերի վերաբերյալ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից, Իշխան Սաղաթելյանը չափազանց բարձր է գնահատել Հայ դատի հանձնախմբի գործունեությունը՝ Միացյալ Նահանգներում հայկական շահերի պաշտպանության, Ամերիկայում հայկական ժառանգության պահպանման և զարգացման, երիտասարդությանը կրթելու և, առհասարակ, հայապահպանության գործում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում