Սպորտ

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է

1 րոպեի ընթերցում

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Վահագն Դավթյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության առանձին վարժությունների օղակների ձևում Դավթյանը հավաքել է 14,733 միավոր և գրավել երկրորդ տեղը: Առաջին տեղում Թուրքիայի ներկայացուցիչն է:

Քիչ ավել վաղ Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը դարձել էր Եվրոպայի առաջնության առանձին գործիքներից նժույգ-թափերի վարժության բրոնզե մեդալակիր:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում