Բանաստեղծուհի Մարիաննա Շահպարոնյանը բանաստեղծությունների իր նոր ժողովածուն ներկայացրել է Գյումրիի ընթերցողներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրիի կենտրոնական գրադարանում ապրիլի 12-ին կայացել է հայրենադարձ երիտասարդ բանաստեղծուհու հանդիպումը Գյումրիում բնակվող ընթերցողների հետ։

Մարիաննա Շահպարոնյանը հրատարակել է «Դեպի Հայաստան» բանաստեղծությունների ժողովածուն։ Գրքի առաքելությունն է՝ միավորել աշխարհասփյուռ հայությանը ազգային արժեքների շուրջ։

Հանդիպումն անցել է շատ ջերմ մթնոլորտում։ Գյումրեցիները մեծ ոգևորությամբ են ընդունել երիտասարդ բանաստեղծուհուն։

Միջոցառմանը ներկա էին Գյումրիի համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետի տեղակալ Էդգար Մարտիրոսյանը, դերասանուհի, թատերական ռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Սիրանուշ Ղուկասյանը (մեծ ոգևորությամբ ասմունքել է Մարիաննա Շահպարոնյանի բանաստեղծություններից որոշները և գովեստի խոսքեր է հղել Երևանից ժամանած երիտասարդ բանաստեղծուհու ստեղծագործություններին), գրող Գագիկ Վարդանյանը, ինչպես նաև գրադարանների վարիչներ, ընթերցողներ և ուսանողներ։

Հանդիպումներ են նախատեսված ընթերցողների հետ ՀՀ բոլոր մարզկենտրոններում, ինչպես նաև սփյուռքի հիմնական գաղթօջախներում։ «Շատ հպարտ եմ սկսել մարզային այցերը հենց Գյումրիից, քանի որ բոլորը գիտեն, որ այն մեր մշակութային մայրաքաղաքն է և շատ գեղեցիկ վայր է, որը, անշուշտ, գերում է յուրաքանչյուրի սիրտը»,-ասում է Մարիաննա Շահպարոնյանը։

Մարիաննա Շահպարոնյանը Գյումրիի կենտրոնական գրադարանին և դրա մասնաճյուղերին նվիրաբերեց մոտ 30 օրինակ «Դեպի Հայաստան» իր գրքից։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում