Ինովացիա

Երևանում կկայանա քննարկում գեներատիվ արհեստական բանականության թեմայով

1 րոպեի ընթերցում

Երևանում կկայանա քննարկում գեներատիվ արհեստական բանականության թեմայով

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Triple S Ventures-ը և AGBU YP-ն ապրիլի 18-ին հրավիրում են Generative AI-ի մասին պանելային քննարկման, որի ընթացքում ոլորտի փորձագետները կկիսվեն տեխնոլոգիայի վերաբերյալ իրենց պատկերացումներով, փորձով և հեռանկարներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել:

Մասնակիցները կծանոթանան Generative AI-ի վերջին առաջընթացներին, դրա ազդեցությանը մի շարք ոլորտներում, հնարավորություններին ու մարտահրավերներին։

Քննարկմանը կմասնակցեն Krisp-ի համահիմնադիր և տեխնիկական տնօրեն Արտավազդ Մինասյանը, StarNews-ի պրոդուկտի և տեխնոլոգիայի գլխավոր տնօրեն ԶարԷ Բաղդասարյանը, Metric-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Հրանտ Դավթյանը։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում