Հայաստանի համար ընդունելի է Զինված ուժերն Ադրբեջանի հետ 1991 թվականի սահմանագծից ապահով հեռավորության վրա հետ քաշելու ԵՄ-ի առաջարկը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը ողջունում է Ադրբեջանի հետ 1991 թվականի սահմանագիծը հարգելու վերաբերյալ Եվրոպական Միության հայտարարությունը և պատրաստ է գնալ Զինված ուժերն այդ սահմանագծից ապահով հեռավորության վրա հետ քաշելու լուծման, ինչպես առաջարկում է Եվրոպական Միությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստի մեկնարկին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սահմանային իրավիճակի քաղաքական գնահատականի առումով, կարծում եմ, կարևոր է նախորդ օրը Եվրոպական Միության կողմից տարածված հաղորդագրությունը, որտեղ ընդգծվում է 1991 թվականի սահմանագիծը։ Խոսքը հայկական ԽՍՀ և ադրբեջանական ԽՍՀ միջև գոյություն ունեցած վարչական սահմանագծի մասին է, որը 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմաթիի հռչակագրով վերածվել է պետական սահմանի։ Ահա այդ սահմանագիծը պետք է հարգվի՝ արձանագրվել է ԵՄ-ի հայտարարության մեջ։ Դրանում ընդգծվում է այդ սահմանագծից երկու կողմերի զինված ուժերի հետքաշումն ապահով հեռավորության վրա՝ որպես իրադրության կայունության հուսալի երաշխիք։ Հայաստանը պատրաստ է գնալ նման միջոցի Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծի ողջ երկայնքով։ Մենք այս մասով մեր պատրաստակամությունը հայտնում ենք՝ սկսած 2021 թվականից։ Նման գործողությունները բխում են Պրահայի քառակողմ և Սոչիի եռակողմ պայմանավորվածությունների տրամաբանությունից»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ նման լուծմանը խոչընդոտում է Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը․ Ադրբեջանը սիստեմատիկ կերպով ի ցույց է դնում միջազգային հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու իր գործելակերպը։ «Այդպես է գերիների ազատ արձակման հարցում, այդպես է հրադադարի ռեժիմի պահպանման և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման հարցում, ինչի շուրջ գրավոր համաձայնությունը ձեռք է բերվել Սոչիում, այդպես է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հարցում»,- ասաց ՀՀ վարչապետը։

Հայերեն العربية English Français Русский

Հայաստանում սպասում են հակամարտության հետեւանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՄԱԿ-ում

TRIPP-ի իրագործումը հնարավորություն կտա, որ ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ Հարավային Կովկասը դառնա Խաղաղության խաչմերուկ. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից

Չինաստանի դեսպանը համոզված է, որ Հայաստանի կողմից իրականացվող բալանսավորված արտաքին քաղաքականությունն իսկապես առավելություն է բերում երկրին

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Թաիլանդի վարչապետի հետ

Մահացել է Մարինա Վլադին

Արման Գասպարյանի «Աճի խնդիրը» առաջին տեղն է զբաղեցրել գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթում

ԱՄԷ-ն դադարեցնում է օդային հաղորդակցությունը Իրանի հետ

Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է առանց Գազայում իրավիճակի կարգավորման. Էրդողան

Արարատ Միրզոյանն ու Ֆուադ Հուսեյնը պայմանավորվել են շարունակել խթանել հայկական ապրանքների արտահանումն Իրաք

Դեսպանը հավաստիացնում է, որ Չինաստանը պատրաստ է նոր խթան հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններին