Հասարակական

Բյուրեղավանցու աշխատասենյակի չհրկիզվող պահարանում հրացան է հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

Բյուրեղավանցու աշխատասենյակի չհրկիզվող պահարանում հրացան է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բյուրեղավան քաղաքում գործող ընկերություններից մեկի աշխատակիցն իր աշխատասենյակում ապօրինի զենք է պահում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, ապրիլի 11-ին, զենք-զինամթերք ապօրինի պահելու և կրելու կասկածանքով, 68-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված ստուգման ժամանակ նշված աշխատասենյակի չհրկիզվող պահարանում հայտնաբերվել և առգրավվել է առանց գործարանային համարի երկփողանի որսորդական հրացան:

Ըստ աղբյուրի՝ քրեական վարույթը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում