Տարածաշրջանային

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարի խոսքով՝ երկրի բանակը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի

1 րոպեի ընթերցում

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարի խոսքով՝ երկրի բանակը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության բանակը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի և չեզոքացնել երկրի սահմանների դեմ ուղղված ցանկացած սպառնալիք, թույլ չտալ, որ որևէ մեկը ոտնձգություն կատարի Իսլամական Իրանի գոյության դեմ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական IRNA գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Հաբիբոլլահ Սայարին:

«Տարվա ընթացքում մենք բազմաթիվ զորավարժություններ ենք անցկացնում, բայց մեր ամենամեծ զորավարժությունները «Զոլ-Ֆաքիր»-ն է՝ ամբողջ բանակով, որի ընթացքում մենք գնահատում ենք զինված ուժերի հնարավորությունները»,- ասաց նա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում