Տարածաշրջանային

Թուրքիան սկսել է գազ մատակարարել Բուլղարիա

1 րոպեի ընթերցում

Թուրքիան սկսել է գազ մատակարարել Բուլղարիա

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան Բուլղարիա է մատակարարել բնական գազի առաջին խմբաքանակը՝ երկու երկրների միջև կնքված 13 տարվա էներգետիկ պայմանագրի շրջանակներում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Գազի ծավալը, որն ի սկզբանե կմատակարարվի Բուլղարիա, կկազմի մոտ 55 միլիոն խորանարդ մետր, իսկ ընդհանուր առմամբ Թուրքիան նախատեսում է տարեկան մոտ 1,5 միլիարդ խորանարդ մետր գազ տեղափոխել հարևան երկիր:

Թուրքիան և Բուլղարիան հունվարի 3-ին համաձայնագիր են ստորագրել, որով Բուլղարիան 13 տարի ժամկետով Թուրքիայի տարածքով տարեկան կստանա մոտ 1,5 միլիարդ խորանարդ մետր գազ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում