ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչները քննարկել են շանսոնյեի 100-ամյակի միջոցառումներին վերաբերող հարցեր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ապրիլի 12-ին ընդունել է «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչներին՝ տնօրեն Քրիստինա Ազնավուրի (Սարկիսյան) գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են 2024 թվականին Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանի կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցեր:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և ընդգծել լեգենդար շանսոնյեի հոբելյանական միջոցառումների պատշաճ անցկացման կարևորությունը.

«Մենք իսկապես շատ կարևորում ենք աշխարհահռչակ շանսոնյեի հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու անցկացումը, և այս նպատակով ՀՀ կառավարությունը պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը»:

«Ազնավուր»հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրի խոսքով՝ կազմել են առաջարկներ, որոնք ցանկանում են դիտարկել հարյուրամյակի պետական ծրագրով նախատեսված միջոցառումների ծրագրում: Դրանք կներկայացվեն Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի կառավարական հանձնաժողովին:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ արդեն հավաքագրվել են բազմաթիվ ստեղծագործական մտահղացումներ և գաղափարներ, որոնք կարող են ընդգրկվելհոբելյանական միջոցառումների ծրագրում: Առաջիկայում նախատեսված է հոբելյանական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվելու են ստացված հայտերը, միջոցառումների ծրագրին առնչվող կազմակերպչական հարցերը:

Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանի ծրագրի շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ Երևանում և ՀՀ մարզերում, մասնավորապես՝ համերգներ, գիտաժողով, ֆիլմերի ցուցադրություն, փոստային նամականիշների մարում, ձայնագրություններ և այլն:

Քրիստինա Ազնավուրի տեղեկացմամբ՝ ֆրանսիական կողմը ևս նախապատրաստական աշխատանքների փուլում է: Մասնավորապես, մինչև 2024 թվականը Ֆրանսիայում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը, նախատեսվում է անցկացնել մեծ համերգային ծրագիր, կազմակերպել Ազնավուրի գործունեությանը նվիրված ցուցահանդես:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում Շառլ Ազնավուրի թանգարանի ստեղծման հարցին:

Հայերեն

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին