Տարածաշրջանային

Իրանն ու Ռուսաստանը ստորագրել են ավիացիայի ոլորտում համագործակցության հուշագրեր

1 րոպեի ընթերցում

Իրանն ու Ռուսաստանը ստորագրել են ավիացիայի ոլորտում համագործակցության հուշագրեր

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի և Ռուսաստանի ներկայացուցիչները ստորագրել են ավիացիայի ոլորտում համագործակցության հուշագրեր։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին հայտարարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մոհամմադի-Բախշը։

« Իրանի և Ռուսաստանի միջև ամենաբարձր մակարդակով ստորագրվել են երկկողմ հուշագրեր և համաձայնագրեր (օդաչուների) պատրաստման ենթակառուցվածքի և (ինքնաթիռների) վերանորոգման ու տեխնիկական սպասարկման կենտրոնների օգտագործման վերաբերյալ», - ասել է նա:

Մոհամմադի-Բախշը նշել է, որ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիան) «ճանաչել է իրանական ստանդարտներն այս ոլորտում», և ապագայում հնարավոր է ինքնաթիռների վերանորոգման համար երկու երկրների արտադրած ցանկացած պահեստամասի համատեղ օգտագործում։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում