Հասարակական

Ոստիկանությունը նախագրանցում է Պարեկային ծառայության շարքերը համալրել ցանկացող կին թեկնածուների

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը նախագրանցում է Պարեկային ծառայության շարքերը համալրել ցանկացող կին թեկնածուների

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խթանելով կանանց ներգրավումը ոստիկանության ծառայությունում՝ Ներքին գործերի նախարարությունը մեկնարկում է Պարեկային ծառայության շարքերը համալրել ցանկացող կին թեկնածուների նախագրանցման գործընթաց։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

«Ծառայությունում կանանց ներգրավման ընդլայնման գործընթացի շրջանակներում վերանայվում են կին դիմորդներին ներկայացվող բժշկական և ֆիզիկական պահանջները կարգավորող իրավական ակտերը՝ պահանջներն օբյեկտիվորեն մեղմացնելու տրամաբանությամբ։

Հաշվի առնելով, որ Ներքին գործերի նախարարության կողմից նախատեսվում է Պարեկային ծառայությունում իրականացնել կանանց նպատակային ընդունելություն՝ վերհանված կարիքների բավարարման և խնդիրների լուծման տրամաբանությամբ անհրաժեշտություն է առաջացել իրականացնել Պարեկային ծառայության շարքերը համալրել ցանկացող կին թեկնածուների նախագրանցում, որին մասնակցելու համար խնդրում ենք անցնել հղումով և լրացնել հայտը։

Նախագրանցման փուլի վերջնաժամկետը մայիսի 10-ն է։

Կոչ ենք անում կանանց՝ դիմելու և մասը կազմելու նոր Ոստիկանության»,- ասվում է հայտարարության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում