Տարածաշրջանային

Եգիպտոսի արտգործնախարարը կարող է այցելել Անկարա

1 րոպեի ընթերցում

Եգիպտոսի արտգործնախարարը կարող է այցելել Անկարա

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին այս շաբաթ կարող է այցելել Անկարա, որտեղ, ի թիվս այլ թեմաների, կքննարկվի նաև դեսպանների փոխադարձ նշանակման հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը:

«Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին, ինչպես ակնկալում ենք, այս շաբաթ կարող է այցելել մեր երկիր։ Հիմա քննարկում ենք մանրամասները, մի քանի օրից կհայտարարենք։ Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել նաև երկու երկրներում դեսպանների նշանակման հարցը։ Հարաբերությունների կարգավորման շրջանակներում մենք այժմ հասել ենք դեսպաններին ուղարկելու փուլին»,- ասել է Չավուշօղլուն Ahaber հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում