Հասարակական

Կատարողական վարույթների միասնական էլեկտրոնային համակարգը կատարելագործվել է

1 րոպեի ընթերցում

Կատարողական վարույթների միասնական էլեկտրոնային համակարգը կատարելագործվել է

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը շարունակում է հարկադիր կատարման ոլորտի թվայնացման գործընթացը։ Կատարելագործվել է կատարողական վարույթների միասնական էլեկտրոնային համակարգը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ծառայությունից, կառույցի վարչական շենքում ապրիլի 10-ին հարկադիր կատարողների համար կազմակերպվել է դասընթաց, որի նպատակն է եղել ներկայացնել ներդրված նոր գործիքակազմերի կիրառության առանձնահատկություններն ու տեխնիկական հնարավորությունները։

«Համակարգային փոփոխություններ ենք կատարում ամբողջական։ Ընդհանուր աշխատանքը՝ հարկադիր կատարման ծառայությանաշխատակիցներին մեկ պատուհանով կարողանանք սպասարկենք։ Պրակտիկորեն գտնելով վարույթը՝ մենք կարողանում ենք պարզապես մեկ սեղմումով ստանալ դրա հետ կապված ամեն ինչ»,- նշում է ՀԿԱԾ տեխնիկական սպասարկման պատասխանատու Մուշեղ Գիշյանը։

Նշվում է, որ վերապատրաստման դասընթացները կկրեն շարունակական բնույթ, որոնք կհեշտացնեն հարկադիր կատարողների աշխատանքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում