Ղազախստանը նախատեսում է ավելացնել Ադրբեջանի տարածքով նավթի մատակարարումները. կայացել է Տոկաև-Ալիև հանդիպումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի իշխանությունները մտադիր են մեծացնել հանրապետությունից Ադրբեջանի տարածքով արտահանվող նավթի ծավալը։ Նման հայտարարություն է արել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից:

«Մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել էներգետիկայի ոլորտում համագործակցության ընդլայնմանը: Այսօր մեր առաջնահերթ խնդիրն է համաշխարհային շուկաներ էներգառեսուրսների մատակարարման հետագա դիվերսիֆիկացումը: Ինչպես գիտեք, մեր պայմանավորվածությունների շնորհիվ այս տարի Ադրբեջանի տարածքով առաքվել է ղազախական նավթի առաջին խմբաքանակը: Հաջորդ քայլը մատակարարումների ծավալների ավելացումն է և դրանց երկարաժամկետ, կայուն բնույթ տալը», - ասել է Տոկաևը լրագրողների հետ ճեպազրույցում։

Նա նաև նշել է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու ներուժի լիարժեք բացահայտման կարևորությունը:

«Խոսքը լոգիստիկ ծառայությունների բարելավման, միասնական տրանսպորտային օպերատորների ստեղծման, տեխնիկական և սակագնային պայմանների արդիականացման, վարչական խոչընդոտների վերացման և փակ լոգիստիկ ցիկլ ստեղծելու մասին է», - կարծում է Ղազախստանի նախագահը։

Տոկաևը հիշեցրել է, որ ներկայում ակտիվ աշխատանքներ են տարվում երկու երկրների միջև Կասպից ծովի հատակի երկայնքով օպտիկամանրաթելային կապի գծի անցկացման ուղղությամբ։

«Հաշվի առնելով այս նախագծի ռազմավարական նշանակությունը՝ մենք հանձնարարել ենք ապահովել դրա ժամանակին մեկնարկը: Դրա հետ մեկտեղ, ադրբեջանցի գործընկերներին հրավիրվում են համատեղ նախագծեր իրականացնել հանրային ծառայությունների թվայնացման ոլորտում, ինչպես նաև օգտագործել ՏՏ ստարտափների ղազախական հարթակները», - ասել է Ղազախստանի ղեկավարը՝ շեշտելով նաև համագործակցությունը ֆինանսական ոլորտում։

Հայերեն Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա