Իրանում նոր ԱԹՍ են փորձարկել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը նոր մահապարտ անօդաչու թռչող սարք են մշակել, որը կարող է խոցել թիրախները՝ անցնելով 450 կմ տարածություն: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Tasnim գործակալությանը:

Tasnim-ի հետ զրույցում ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի Հետազոտությունների և ինքնաբավության ջիհադ կազմակերպության ղեկավար, գեներալ Ալի Քուհեստանին ասել է, որ հաջողությամբ փորձարկվել է նոր ԱԹՍ-ն, որը ստացել է «Me’raj-532» անվանումը:

Գեներալի խոսքով՝ հայրենական արտադրության մահապարտ ԱԹՍ-ն հագեցած է մխոցային շարժիչով և կարող է անցնել 450 կիլոմետր հեռավորություն` միակողմանի առաքելությամբ։

Անօդաչուն կարող է մեկնարկել մեքենայից, կարող է բարձրանալ մինչև 3600 մետր և օդում մնալ մինչև 3 ժամ: Քուհեստանին հավելել է, որ ԱԹՍ-ն կարող է բարձր ճշգրտությամբ խոցել թիրախները 50 կիլոգրամ կշռող մարտագլխիկով։

Գեներալ Քուհեստանին նաև հայտնել է, որ «Me’raj-532»-ը կարող է հեշտությամբ և արագ հավաքվել և պատրաստվել թռիչքի՝ դառնալով արագ արձագանքման հարմար տարբերակ։

Ըստ պաշտոնյայի՝ ծրագրվում է գործի դնել նոր մարտական, ուսումնական և մահապարտ ԱԹՍ-ներ ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի ստորաբաժանումների կողմից իրականացվող տարբեր առաքելությունների համար:

Հայերեն Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա