Հասարակական

Երևանում ձերբակալել են Մոսկվայի իրավապահների կողմից դասալքության մեղադրանքով հետախուզվող անձի

1 րոպեի ընթերցում

Երևանում ձերբակալել են Մոսկվայի իրավապահների կողմից դասալքության մեղադրանքով հետախուզվող անձի

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի իրավապահները Երևանում ձերբակալել են 23-ամյա երիտասարդի, ով Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում է դասալքության մեղադրանքով։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 7-ին Երևանի Նար-Դոսի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Մարաշի բաժանմունք է տեղափոխվել Մոսկվայի իրավապահների կողմից դասալքության մեղադրանքով հետախուզվող 23-ամյա Յուրի Տ․-ն։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել զինվորական հսկողությունը:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում