Տարածաշրջանային

Իրաքը դատապարտել է Թուրքիայի հարձակումը քաղաքացիական օդանավակայանի վրա

1 րոպեի ընթերցում

Իրաքը դատապարտել է Թուրքիայի հարձակումը քաղաքացիական օդանավակայանի վրա

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրաքի իշխանությունները պաշտոնական ներողություն են պահանջել Թուրքիայից Սուլեյմանիյա քաղաքի քաղաքացիական օդանավակայանի դեմ հարձակման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Իրաքի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ապրիլի 7-ին օդանավակայանի մոտակայքում պայթյուն է որոտացել, ինչի պատճառով բռնկվել է հրդեհ, որը հնարավոր է եղել կարճ ժամանակում մարել։ Միջադեպի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել, սակայն արաբական կողմի աղբյուրների համաձայն՝ պայթյունի պատճառը թուրքական ԱԹՍ-ի հարձակումն է եղել։ Իրաքյան «Ալ-Հադաս» հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունի պահին օդանավակայանի տարածքում կարող էր լինել Թուրքիայի դեմ գործող՝ քրդական «Ժողովրդավարական Սիրիայի ուժեր»-ի հրամանատար Մազլում Աբդին։

«Մենք խստորեն դատապարտում ենք այս հարձակումներն Իրաքի և նրա ինքնիշխանության դեմ, չկա որևէ իրավական հիմնավորում, որը թույլ կտա Թուրքիային շարունակել ահաբեկել քաղաքացիական բնակչությանը՝ պատճառաբանելով, թե իրաքյան հողի վրա կան իրենց դեմ գործող ուժեր»,- ասվում է Իրաքի նախագահականի «Թվիթեր»-ի էջում հրապարակված հայտարարության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում