Տարածաշրջանային

Իրանն իր չորս դիվանագետներին անցանկալի անձ հայտարարելու Ադրբեջանի որոշումը համարում է ոչ բարիդրացիական քայլ

1 րոպեի ընթերցում

Իրանն իր չորս դիվանագետներին անցանկալի անձ հայտարարելու Ադրբեջանի որոշումը համարում է ոչ բարիդրացիական քայլ

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին Ադրբեջանին փոխադարձ հարգանքի և բարիդրացիության ուղղությամբ շարժվելու կոչ է արել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Irna» լրատվական գործակալությանը, Քանանին մեկնաբանել է Ադրբեջանի կառավարության հապճեպ, էմոցիոնալ և ոչ կառուցողական դիրքորոշումները, գործողություններն ու արձագանքները Բաքվում իրանցի ուսուցիչների և դիվանագետների նկատմամբ:

«Ադրբեջանի Հանրապետության կառավարության նման պահվածքը համարում ենք բարիդրացիության սկզբունքներին հակասող», - ընդգծել է իրանցի դիվանագետը:

Ավելի վաղ, Ադրբեջանը Իրանի չորս դիվանագետների անցանկալի անձ է հայտարարել։ Նրանց հրահանգվել է 48 ժամվա ընթացքում լքել Ադրբեջանի տարածքը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում