Ռուսաստանն ակնկալում է, որ ոչ ոք չի խանգարի Անդրկովկասում իրադրության կարգավորմանը. Լավրով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն ակնկալում է, որ ոչ տարածաշրջանային խաղացողները չեն միջամտի Անդրկովկասում իրադրության կարգավորմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի իր պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք հուսով ենք, որ մեր որոշ ոչ տարածաշրջանային գործընկերներ չեն միջամտի այդ գործընթացներին (խմբ.՝ Անդրկովկասում կարգավորմանը), կողմերին կուղղորդեն դեպի ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունների խստիվ իրականացում», - նրա խոսքն է մեջբերում ТАСС գործակալությունը:

Դիվանագետն ընդգծել է, որ այդ պայմանավորվածությունները «մնում են աշխատանքի շարունակման հիմքը»։

Ռուսաստանը, Լավրովի խոսքով, հանդես է գալիս տարածաշրջանում գտնվող երկրների միջև համագործակցության խորացման օգտին։

«Մենք ողջունում ենք մեր աջակցությամբ մեկնարկած Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ողջունում ենք տարածաշրջանում տրանսպորտային կապերի, հաղորդակցությունների ապաշրջափակման և, իհարկե, Հարավային Կովկասի հետկոնֆլիկտային վերականգնմանն ուղղված ջանքերը», - ասել է Սերգեյ Լավրովը:

Հայերեն Русский Türkçe

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի