Տարածաշրջանային

Ադրբեջանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 10-ին պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

«Նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևի հրավերով 2023 թվականի ապրիլի 10-ին տեղի կունենա Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական այցը Ղազախստան: Աստանայում ծրագրված են երկու պետությունների ղեկավարների հանդիպումները նեղ և ընդլայնված կազմերով», - մեջբերում է ТАСС-ը Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևի մամուլի ծառայության հայտարարությունից։

Նշվում է, որ բանակցությունների օրակարգում ներառված են ղազախաադրբեջանական ռազմավարական գործընկերության զարգացման հիմնական հարցերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում