Հայերեն է թարգմանվել Նիկոլաս Սփարքսի «Հիշարժան զբոսանք» հանրահայտ վեպը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էդիթ պրինտ» հրատարակչությունը հայերեն է թարգմանել և հրատարակել ամերիկացի գրող Նիկոլաս Սփարքսի «Հիշարժան զբոսանք» վեպը՝ հիմնված իրական դեպքերի վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 7-ին «Զանգակ» գրատանը:

«Այս հարափոփոխ օրերում, երբ շատ ու շատ արժեքներ մոռացվում են, երբ խեղաթյուրվում է անգամ ամենանվիրականը, մենք որոշեցինք հանրությանը ներկայացնել մի գիրք, որի սյուժեի առանցքում սերն ու նվիրումն են։ Գլխավոր հերոսներից մեկն արյան քաղցկեղ ունի, բայցև ապրելու և բարին գործելու անկոտրում կամք։ Այս ստեղծագործությունը մեզ ցույց է տալիս, որ կյանքի յուրաքանչյուր օր պետք է ապրել՝ առավելագույնս բարին գործելով, քանզի չգիտես` վաղը կգա՞, թե՞ ոչ: Իհարկե, շատերին գիրքը հայտնի է ֆիլմի միջոցով, բայց վստահեցնում եմ՝ եթե անգամ դիտել եք ֆիլմը, գիրքն ընթերցելիս բազմաթիվ տարբերություններ կգտնեք»,-նշում է հրատարակչության գլխավոր խմբագիր Դավիթ Սամվելյանն ու հավելում՝ գիրքը թարգմանել է Հասմիկ Հակոբյանը:

«Հիշարժան զբոսանք» վեպը հրատարակվել է 1999 թվականի հոկտեմբերին և դարձել է բեսթսելեր, որի հիման վրա նկարահանվել է «Շտապիր սիրել» ֆիլմը: Գեղեցիկ սիրո և անմեղության, հավատի զոյության և ներումի մասին է այս պատմությունը։ Զգացմունքներ, որոնք իրար են կապում մեծահարուստ ընտանիքի զավակ Լենդըն Քարթերին և քահանայի համեստ դստերը՝ Ջեյմի Սալիվանին։ Գործողությունները տեղի են ունենում փոքրիկ Բոֆորտ քաղաքում։ Վեպի գլխավոր հերոսն ամեն տարի գալիս է այստեղ՝ վերհիշելու իր առաջին սիրո պատմությունը, սեր, որը կյանքում տրվում է միայն մեկ անգամ, բայց հիշվում է հավիտյան։

Հայերեն

ՀՎԿԱԿ-ը պարզաբանել է, թե որ կառույցներն են վերահսկում Հայաստանում խմելու ջրի որակը

Պակիստանի ԱԳ նախարարը և ԱԷՄԳ գլխավոր տնօրենը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1396-ի

«Այրիների ծովախորշը» սերիալը դարձել է «Էմմի»-ի ամենաշատ մրցանակներ նվաճած նախագիծը

«ԱԲ սերունդ» ծրագիրն արդեն դասավանդվում է ՀՀ ավելի քան 4 տասնյակ ավագ դպրոցներում. աշակերտների թվում կան միջազգային օլիպիադայի մրցանակակիրներ

Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը

Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող ընդհանուր 1.75 հա մակերեսով 2 հողատարածք

Հութիները և Սաուդյան Արաբիայի ուժերը հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Երևանում Չարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Ազատ ոճային ըմբիշները 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել երևանյան միջազգային մրցաշարում