Սպորտ

Հովհաննես Բաչկովը հաջորդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում կանցկացնի ապրիլի 14-ին

1 րոպեի ընթերցում

Հովհաննես Բաչկովը հաջորդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում կանցկացնի ապրիլի 14-ին

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն և աշխարհի առաջնությունների մրցանակակիր Հովհաննես Բաչկովը հաջորդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում կանցկացնի ապրիլի 14-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բաչկովը մենամարտին նախապատրաստվում է ԱՄՆ-ում, սակայն մարտը կկայանա Անգլիայում:

Վերջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում Բաչկովն անցկացրել է 2022 թվականի դեկտեմբերին, որտեղ հաղթել էր երկու ռաունդից հետո` գերազանցելով մեքսիկացի Մարկոս Գոնսալես Բարազային:

Հովհաննես Բաչկովը բռնցքամարտի աշխարհի առաջնությունում երեք անգամ դարձել է բրոնզե մեդալակիր (2017, 2019, 2021), Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն է (2017, 2019,2022), Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է: Իր առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում Բաչկովն անցկացրել է 2020 թվականին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում