ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետի որոշումը հրապարակվել է էլեկտրոնային կառավարման e-gov.am հարթակում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հրաչյա Սարգսյանին նշանակել վարչապետի խորհրդական»,- ասվում է որոշման մեջ:
Հրաչյա Սարգսյանը Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական է ներկայացրել մարտի 17-ին։