Իրանում հրդեհ է բռնկվել ElectroSteel գործարանում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր խոշոր հրդեհ է բռնկվել Իրանի Մեշհեդ քաղաքի ElectroSteel կենցաղային տեխնիկայի գործարանի երեք պահեստներում։
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից։ Միջադեպի վայր է ժամանել հրշեջ ծառայությունների մոտ 100 բրիգադ։ Այս պահին հրդեհի մասշտաբների պատճառով գործարանը պատված է ծխով։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Տուժածների և բռնկման պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Կարդացեք հոդվածը` Русский