Իրանի նախագահն ընդունել է Սաուդյան Արաբիայի թագավորի հրավերը՝ այցելելու Էր Ռիադ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հրավերը՝ այցելելու Էր Ռիադ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի Իսլամական հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը։

«Սալման թագավորը հրավիրել է նախագահին, և այդ հրավերին դրական պատասխան է տրվել: Հույս ունենանք, որ լավ բաներ տեղի կունենան», - մեջբերում է նրա խոսքը Mehr գործակալությունը։ Ենթադրյալ այցի ժամկետի մասին տեղեկատվություն փոխնախագահը չի հայտնել։ Մոխբերը նաև ընդգծել է, որ նախագահ ընտրվելու հենց առաջին օրվանից Ռայիսիի «հիմնական ռազմավարություններից» մեկն է եղել հարևան երկրների հետ լավ հարաբերությունների հաստատումը:

Մարտի 19-ին հայտնի Էր դարձել, որ Սաուդյան Արաբիայի թագավորը ողջունել է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը և Իրանի նախագահին հրավիրել է այցելել Էր Ռիադ։

Իրանի նախագահի՝ քաղաքական հարցերով խորհրդական Մոհամմադ Ջամշիդին հայտնել էր, որ Ռայիսին ողջունել է Սաուդյան Արաբիայի միապետի հրավերը։ Մարտի 10-ին Սաուդյան Արաբիան և Իրանը համաձայնության էին եկել դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման և երկու ամսվա ընթացքում իրենց դեսպանությունների աշխատանքի վերսկման շուրջ։ Երկու երկրների ներկայացուցիչները մի քանի օր Պեկինում բանակցություններ էին վարել, որոնց արդյունքներով պատրաստվել էր եռակողմ հայտարարություն:

Հայերեն Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա