Միջազգային

Եվրահանձնաժողովի նախագահն ապրիլի 5-7-ը կայցելի Չինաստան

1 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովի նախագահն ապրիլի 5-7-ը կայցելի Չինաստան

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ապրիլի 5-7-ը կայցելի Չինաստան: Նման տեղեկություն է հաղորդել Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը այսօր կայացած ճեպազրույցում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Ըստ Չինաստանի և Եվրամիության միջև ձեռք բերված համաձայնության՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ապրիլի 5-ից մինչև 7-ը կայցելի Չինաստան»,- ասել է Մաո Նինը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ապրիլի 5-7-ը պետական այցով Չինաստան կմեկնի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Չինաստան այցի ընթացքում Մակրոնը ծրագրում է այդ երկրի ղեկավարության հետ քննարկել Ուկրաինայում տիրող իրադրությունը: Մակրոնը կձգտի նաև սկիզբ դնել երկու երկրների միջև հարաբերությունների վերականգնման գործընթացին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում