Մարմնամարզիկ Մանուկյանն աշխարհի երիտասարդների առաջնության չեմպիոն է, Խաչատրյանը` փոխչեմպիոն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանն աշխարհի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր է, իսկ Մամիկոն Խաչատրյանը` փոխչեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թուրքական Անտալիայում ընթացող աշխարհի երիտասարդների 2-րդ առաջնության նժույգ-թափերի վարժության եզրափակիչում Համլետ Մանուկյանը հավաքեց 14.633 միավոր և դարձավ աշխարհի երիտասարդների չեմպիոն:

Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Մամիկոն Խաչատրյանը, հավաքելով 14.100 միավոր, դարձավ փոխչեմպիոն:

Ավելի վաղ աշխարհի երիտասարդների առաջնության բազմամարտում Մանուկյանը 6-րդն էր, Էրիկ Բաղդասարյանը` 12-րը, իսկ թիմային պայքարում Հայաստանի ընտրանին 4-րդն էր:

Հայաստանի հավաքականի կազմում են Էրիկ Բաղդասարյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Մարիետա Բուչախչյանը: Մարզիչներն են Հայկ Նազարյանը և Քնարիկ Բրսոյանը: Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը աշխարհի առաջնությունում հանդես է գալիս մրցավարի կարգավիճակում:

Հայերեն العربية

Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ ՌԴ-ում դատապարտված ԱՄՆ քաղաքացու ազատ արձակման համար

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել

Նորոգվում է Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ճանապարհը

Ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները. տարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ

Թրամփը հաստատել է լուրերը, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից գաղտնի կերպով հեռացել է այլ ինքնաթիռով

Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները

ԱԺ նիստ

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

Հայաստանը ներկայացնող աշակերտներն այս տարի երկու բրոնզե մեդալ են շահել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում

Ինչ հեռանկարներ ունի Պակիստան-Թուրքիա-Սաուդյան Արաբիա դաշինքը. մեկնաբանում է փորձագետը