Տարածաշրջանային

Իրանն առաջիկայում ուղեծիր կարձակի Zafar-2 արբանյակը

1 րոպեի ընթերցում

Իրանն առաջիկայում ուղեծիր կարձակի Zafar-2 արբանյակը

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեփուրը հայտնել է, որ երկիրը շուտով ուղեծիր դուրս կբերի հայրենական արտադրության Zafar-2 (Triumph-2) արբանյակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Ըստ նախարարի՝ նախատեսվում է Zafar-2 արբանյակը ուղեծիր դուրս բերել իրանական օրացուցային ընթացիկ տարվա առաջին եռամսյակում (սկսում է 2023 թվականի մարտի 20-ից):

Ավելի վաղ Իրանի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի դեկան Մանսուր Անբիան ասել էր, որ համալսարանը մինչ այժմ կառուցել է 4 արբանյակ: Ըստ նրա՝ 2011-ին կառուցվել է առաջին արբանյակը՝ Navid-ը, երկրորդը՝ Mobin-ը, գործարկվել է 2013 թվականին, իսկ Zafar-1-ը՝ 2015 թվականին։

Zafar-2-ը համալսարանի կողմից կառուցված չորրորդ արբանյակն է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում