Տարածաշրջանային

Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

1 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է իր ադրբեջանցի գործընկերոջ` Իրանի հասցեին հնչեցրած նոր մեղադրանքներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նասեր Քանանին իր «Թվիթեր»-ի էջում տեղեկացրել է, որ խնդրել են Ադրբեջանի Հանրապետության կառավարությանը բացատրել Իսրայելի արտգործնախարարի խոսքերն այն մասին, որ իրենք պայմանավորվել են Ադրբեջանի հետ Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու մասին: Սակայն Քանանին նշել է, որ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը խուսափել է ու գնացել Իրանի հասցեին նոր մեղադրանքների:

«Բաքվի լռությունը չի՞ նշանակում, որ երկիրը հաստատում, անուղղակի հավանություն է տալիս իր ռազմավարական գործընկերոջ խոսքերին»,-հարցրել է Իրանի ԱԳՆ խոսնակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում