Տարածաշրջանային

ՌԴ փոխարտգործնախարարը և Ադրբեջանի դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները

1 րոպեի ընթերցում

ՌԴ փոխարտգործնախարարը և Ադրբեջանի դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը մարտի 31-ին հանդիպել է ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը։

ՌԴ ԱԳՆ-ը հայտնել է, որ հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրներ, այդ թվում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների համաձայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում