Ադրբեջանի ԱԳՆ-ն Իրանին մեղադրել է երկրի դեմ սպառնալիքների և սադրանքների մեջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանից ավելի ու ավելի շատ սպառնալիքներ են տարածվում և ավելի շատ սադրանքներ են իրականացվում Ադրբեջանի դեմ: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

«Վերջին շրջանում Իրանից ավելի ու ավելի շատ սպառնալիքներ են հնչում մեր երկրի հասցեին, սադրանքներ են իրականացվում Ադրբեջանի դեմ։ Այդպիսի սադրանքներից են իրանական կողմի վարժանքները Ադրբեջանի հետ սահմանին, երեխաների մասնակցությամբ հակաադրբեջանական տեսահոլովակների ստեղծումն ու տարածումը, հարձակումը Թեհրանում մեր երկրի դեսպանատան վրա: Բացի այդ, քննության նախնական տվյալների համաձայն՝ պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի վրա վերջերս իրականացված ահաբեկչական հարձակման հետքերը նույնպես տանում են Իրան», - ասվում է Հաջիզադեի հայտարարության մեջ։

Հաջիզադեի խոսքով՝ Բաքուն վճռականորեն դատապարտում է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանիի հայտարարությունները։

«Նրա խոսքերը հերթական քայլ են ադրբեջանաիրանական հարաբերությունները ճգնաժամի հասցնելու ուղղությամբ», - հավելել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, Իրանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի և Իսրայելի ռազմավարական գործընկերության համատեղ ծրագրերի առնչությամբ և պարզաբանումներ է պահանջել Բաքվից: Ըստ Քանաանիի՝ այդ համագործակցությունը «դավադրություն» է, որն Իսրայելը պատրաստում է Իրանի դեմ Ադրբեջանի տարածքում։

Բացի այդ, մարտի 28-ին Բաքվում մահափորձ է կատարվել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ։ Անհայտ անձը պատգամավորի տան դռան առջև ինքնաձիգից կրակել է նրա վրա: Մուստաֆան իր վրա արձակված երկու գնդակից վիրավորվել է, նրա կյանքին ոչինչ չի սպառնում։ Ֆազիլ Մուստաֆան հայտնի է որպես Իրանի իշխանությունների վարած քաղաքականության քննադատ։

Հայերեն Русский

Ջրվեժ համայնքում կայացավ հանդիպում ԱԲ միջազգային օլիմպիադայի դափնեկիրների հետ

Շենքն անցնելու է ՀՀ տնօրինությանը, այստեղ սեթևեթելու բան չկա. Փաշինյանը՝ Ղարաբաղի ներկայացուցչության մասին

Վարչապետը Քոչարյանի ընտանիքի գույքն օրինական համարող քաղաքացիներին կոչ է արել հեղափոխություն անել

Եթե մարդն ամբողջ կյանքում պետական պաշտոնի է եղել ու դոլարային միլիարդատեր է, պետք է րոպե առաջ «կուլակաթափ» անել. Փաշինյան

Կանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ, ժողովրդավարական և դիմակայուն պետության կառուցման կարևոր մաս. Լիլիթ Մակունց

Ակբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն է

Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքը

Սեպտեմբերի 17-ի միջոցառումների անոնս

Նոր Սահմանադրության նախագիծը նախատեսվում է հրապարակել մինչև տարեվերջ

Հայաստանը ոչինչ չի զիջել. ՀՀ վարչապետ