Տարածաշրջանային

Վլադիկավկազ-Լարս ճանապարհը փակ է մեծ բեռնատարների համար

2 րոպեի ընթերցում

Վլադիկավկազ-Լարս ճանապարհը փակ է մեծ բեռնատարների համար

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմավիրական ճանապարհով երթևեկությունը փակ է մեծաբեռնատարների համար վատ եղանակի պատճառով: Նման տեղեկություն է տարածել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության Գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկության ապահովման անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները՝ 2023 թվականի մարտի 31-ի` Մոսկվայի ժամանակով ժամը 02:15-ից (Երևանի ժամանակով 03:15-ից) Վլադիկավկազ–Լարս հատվածում արգելված է մեծաբեռնատար ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ», - հայտնել են մամուլի ծառայությունում։

Նշվում է, որ ճանապարհը կբացվի հատուկ կարգադրությամբ: Ռազմավիրական ճանապարհը Վլադիկավկազից տանում է Թբիլիսի Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով ՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մյուս երկրների հետ։

«Կազբեկ-Վերին Լարս»-ը վրաց-ռուսական սահմանի միակ գործող անցակետն է։ Ռուսաստանի հատվածում երթուղին անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով: Ձմռանը ճանապարհը հաճախ փակվում է վատ եղանակի պատճառով ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում