Տարածաշրջանային

Թուրքիան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար

1 րոպեի ընթերցում

Թուրքիան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ կշարունակի ջանքեր գործադրել խաղաղության և կայունության պահպանման համար՝ կապված Ուկրաինայում հակամարտության հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին ասվում է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ խորհրդի՝ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև ավելի քան մեկ տարի շարունակվող պատերազմը բացասական ազդեցություն ունի տարածաշրջանի այլ պետությունների կայունության և Սև ծովում անվտանգության վրա, ուստի Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել խաղաղության հաստատման, տարածաշրջանային կայունության պահպանման և հումանիտար ճգնաժամերի հետևանքների վերացման ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում