Քաղաքականություն

Վարչապետը հույս ունի, որ առաջիկայում կոնկրետ տեղաշարժեր կլինեն Ստեփանակերտ-Բաքու և Հայաստան-Ադրբեջան բանակցային ձևաչափերում

1 րոպեի ընթերցում

Վարչապետը հույս ունի, որ առաջիկայում կոնկրետ տեղաշարժեր կլինեն Ստեփանակերտ-Բաքու և Հայաստան-Ադրբեջան բանակցային ձևաչափերում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք հույս ունենք, որ առաջիկայում կոնկրետ տեղաշարժեր կլինեն ինչպես Ստեփանակերտ-Բաքու, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան բանակցային ձևաչափերում։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է նման աշխատանքի և հույս ունենք, որ Ստեփանակարետ-Բաքու ձաչափում նման տրամադրվածություն կլինի թե Բաքվի, թե Ստեփանակերտի կողմից։

Հասկանալի է, իհարկե, որ այս համատեքստում միջազգային պատշաճ մեխնիզմների և երաշխիքների գործարկումը չափազանց կարևոր է»,- եզրափակեց վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում