Տարածաշրջանային

Էրդողանը հայտարարել է «Աքքույու» ատոմակայանում միջուկային վառելիքի առաջին բեռնման ամսաթիվը

1 րոպեի ընթերցում

Էրդողանը հայտարարել է «Աքքույու» ատոմակայանում միջուկային վառելիքի առաջին բեռնման ամսաթիվը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում կառուցվող «Աքքույու» ԱԷԿ-ում միջուկային վառելիքի բեռնումը կիրականացվի ապրիլի 27-ին:

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով «Անադոլու» գործակալությանը, այս մասին հայտարարել էԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՝ մարտի 29-ին Անկարայում դիմելով Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամներին:

Էրդողանը հայտարարել է, որ ապրիլին Թուրքիայում կհայտարարվեն պաշտպանական արդյունաբերության ոլորտում բազմաթիվ խոշոր նախագծերի մասին:

«Աքքույու» ԱԷԿ-ում միջուկային վառելիքի բեռնումը կիրականացվի ապրիլի 27-ին: Այսպիսով, այդ օբյեկտը պաշտոնապես կընդգրկվի միջուկային ցուցակում։ Ապրիլին Թուրքիայում շահագործման կհանձնվի նաև ռազմածովային ուժերի դրոշակակիրը ՝ Anadolu դեսանտային նավը։ Եվ սա պաշտպանական հաջողված նախագծերի միայն կարճ ցանկն է», - ասել է Էրդողանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում