Իրանի դեմ բոլոր անօրինական պատժամիջոցները պետք է չեղարկվեն. Լավրով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանի դեմ բոլոր անօրինական պատժամիջոցները պետք է չեղարկվեն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Լավրովը հայտարարել է Մոսկվայում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Խոսելով իրանա-ռուսական հարաբերությունների մասին՝ Լավրովն ընդգծել է, որ երկու երկրները հատուկ ուշադրություն են դարձնում գործարար հարաբերությունների արագ զարգացմանը. «Մենք փորձում ենք երկու երկրների միջև նոր համաձայնագիր կնքել՝ փոխարինելով նախորդը»։

Նշելով, որ Ռուսաստանը ողջունում է Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների վերականգնումը, Լավրովն ասել է, որ Ամիր Աբդոլլահյանի հետ քննարկել է Սիրիայում, Պաղեստինում, Աֆղանստանում և Կովկասի երկրներում ճգնաժամի կարգավորման սցենարները։

Անդրադառնալով հակաիրանական պատժամիջոցները չեղարկելուն և Համատեղ գործողություններիհամապարփակծրագրի (ՀԳՀԾ) շուրջ համաձայնագրի երկարաձգման շուրջ բանակցություններին՝ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը և Իրանը համաձայն են, որ ՀԳՀԾ-ին այլընտրանք չկա։

«Մենք պահանջում ենք երկարացնել Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևը, և աշխարհը սպասում է, որ ԱՄՆ-ն վերադառնա իր պարտավորություններին»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։

Հայերեն English Français

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին