Իրանի արտգործնախարարը կարծում է, որ «3+3» ձևաչափը կարող է կարգավորել տարածաշրջանում լարվածությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանն այն կարծիքին է, որ կովկասյան տարածաշրջանում լարվածությունը կարող է կարգավորվել «3+3» ձևաչափով, որը ենթադրում է Հարավային Կովկասի երեք երկրների (Ադրբեջան, Հայաստան և Վրաստան), ինչպես նաև այդ տարածաշրջանի երեք մերձավոր հարևանների (Ռուսաստան, Իրան և Թուրքիա) մասնակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք, իհարկե, պետք է «3+3» մեխանիզմով, ինչպես նաև առկա մեխանիզմներով, առանց ուժի դիմելու, կարգավորենք հարցերն այս տարածաշրջանում», - մեջբերում է նրա խոսքերը ТАСС գործակալությունը:

Աբդոլլահիանը նաև ընդգծել Է կովկասյան տարածաշրջանի տնտեսական հնարավորությունները զարգացնելու համար դեպի կայուն խաղաղություն և ներառական անվտանգություն համատեղ շարժվելու կարևորությունը, ինչպես նաև նշել է այս իրավիճակում արտաքին միջամտության անընդունելիությունը։

«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է շարժվել դեպի խաղաղություն ու կայունություն. արտաքին միջամտությունն այս տարածաշրջանում, ինչպես նաև տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը փոխելու ջանքերը գործոններ են, որոնք է՛լ ավելի են բարդացնում իրադրությունը», - արձանագրել է դիվանագետը։

Անդրադառնալով այլ հարցերի՝ Իրանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել Է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները բարդացնում են իրավիճակը, անհրաժեշտ է հարցի քաղաքական լուծում։ Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները բանակցությունների ընթացքում քննարկել են նաև երկու երկրների քաղաքացիների տեղաշարժի ընթացակարգի պարզեցման հարցերը։

Հայերեն Français Русский Türkçe

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը