Հասարակական

ԿԳՄՍՆ-ն հրապարակել է պարտադիր զինծառայության զորակոչից տարկետման տրամադրման բուհերի և մասնագիտությունների ցանկը

3 րոպեի ընթերցում

ԿԳՄՍՆ-ն հրապարակել է պարտադիր զինծառայության զորակոչից տարկետման տրամադրման բուհերի և մասնագիտությունների ցանկը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման համար բուհերի և բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, այս պահին ընտրվել է 5 բուհ՝ Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Ռուս-հայկական համալսարան, Հայաստանում ամերիկյան համալսարան և Հայաստանում ֆրանսիական համալսարան, որոնք կրթություն են կազմակերպում ԲՏՃՄ ուղղություններով:

Ստորև վերոնշյալ համապատասխան մասնագիտությունների ցանկը՝

Երևանի պետական համալսարան-Բակալավր՝ ֆիզիկա, միջուկային ռեակտորների ֆիզիկա, նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ, երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա, ռադիոֆիզիկա, քիմիա: Մագիստրատուրա՝ տեսական ֆիզիկա, միջուկային ֆիզիկա և ատոմային էներգետիկա, աստղաֆիզիկա, ռադիոֆիզիկա, էլեկտրադինամիկական պրոցեսների համակարգչային մոդելավորում և նմանակում, քիմիա: Ասպիրանտուրա՝ տեսական ֆիզիկա, ռադիոֆիզիկա, կիսահաղորդիչների ֆիզիկա, անօրգանական քիմիա, կենսաքիմիա:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան- Բակալավր՝ ատոմային էներգետիկա, հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում, մեքենաշինություն և նյութերի մշակում, ավիացիոն և հրթիռային տեխնիկա, թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ: Մագիստրատուրա՝ ատոմային էներգետիկա, այլընտրանքային էներգետիկա, հեռահաղորդակցություն, մեքենաշինություն և նյութերի մշակում, ավիացիոն և հրթիռային տեխնիկա: Ասպիրանտուրա՝ օրգանական նյութերի սինթեզի և վերամշակման տեխնոլոգիա:

Հայ-ռուսական համալսարան- Մագիստրատուրա՝ այլընտրանքային էներգետիկա: Ասպիրանտուրա՝ օրգանական քիմիա, կենսաֆիզիկա, կենսաինֆորմատիկա, ռադիոտեխնիկա, ռադիոհաճախականային սարքավորումներ, համակարգեր, տեխնոլոգիաներ:

Հայաստանի Ամերիկյան համալսարան- Մագիստրատուրա՝ արդյունաբերական ճարտարագիտություն:

Հայաստանում ֆրանսիական համալսարան- Մագիստրատուրա՝ արհեստական բանականությամբ համակարգեր:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում