«Նոր գիրք»-12/23. Գրիգորյան, Քրիստի, Սարգսյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Վահագն Գրիգորյան, «Թռչունի հոգին»

Վահագն Գրիգորյանի «Թռչունի հոգին» վիպակը անկախության շրջանի հայ գրականության դիմորոշ ստեղծագործություններից է, որում ժամանակի նշաններն ընդհանրացված են էքզիստենցիալ փախուստի գեղարվեստական իրացմամբ, կոլորիտային կերպարներով, սուր հարցադրումներով: Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Թարգմանական գրականություն

Ագաթա Քրիստի, «Հայտարարվում է սպանություն»

Անգլիական փոքրիկ գյուղի՝ Չիփինգ Քլեգհորնի խաղաղ ու կանխատեսելի առօրյան իր բնականոն հունից շեղվում է, երբ մի օր առավոտյան բնակիչները գյուղի թերթում կարդում են մի արտասովոր հայտարարություն, որում հստակ նշվում էր առաջիկայում սպասվող սպանության վայրն ու ժամանակը: Գյուղի հետաքրքրասեր բնակիչները նշված ժամին հավաքվում են նշված վայրում՝ Լեթիշիա Բլեքլոքի տանը: Կատա՞կ, թե՞ մանրակրկիտորեն ծրագրված հանցանք. միսս Մարփլի խորաթափանց ու փորձառու ուղեղը աստիճանաբար կքանդի խճճված կծիկը: Թարգմանությունը՝ Էլիզա Սարգսյանի։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Փաստավավերագրական գրականություն

Սուրեն Սարգսյան, «Մի կյանքից ավելի»

Ի՞նչ կապ կարող են ունենալ Մոնթե Մելքոնյանը, հայկական ջութակագործության դպրոցի առաջին գործիքը, Աֆղանստանում իրականացված հատուկ օպերացիաները, Հռոմի Հովհաննես Պողոս Բ պապը եւ Հայաստանի դեսպանը, որը Կոմիտասի ստեղծագործություններն անձամբ էր կատարում՝ նվագախմբի հետ ներկայացնելով օտարերկրյա լսարաններին:

Մոնթե Մելքոնյանին Հայաստան տեղափոխելու օպերացիայի հեղինակը, Աֆղանստանում հատուկ օպերացիաներ մշակողը, Հռոմի պապի հետ անձնական նախաձեռնությամբ հանդիպած պաշտոնյան եւ պրոֆեսիոնալ ջութակահարը, որը Շահեն Երիցյանի առաջին գործիքով Հայաստանը ներկայացնում էր եվրոպական լսարաններին, նույն մարդն էր: Այս գիրքը երաժիշտ, հետախույզ, գնդապետ եւ դեսպան Արմեն Սարգսյանի կյանքի եւ գործունեության մասին է։ Այն դրվագների, որոնք տարիներ շարունակ անհայտ էին նույնիսկ նրան ճանաչողներին։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին