Հասարակական

Ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել Արտաշատում

1 րոպեի ընթերցում

Ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել Արտաշատում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժինը մարտի 23-ին ուժեղացված ծառայություն է կազմակերպել Արտաշատ քաղաքում։ Միջոցառմանը, բացի ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողներից, մասնակցել են նաև ՃՈ հատուկ սպայական վաշտի ծառայողները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, մի քանի ժամ տևած ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների երեք տասնյակից ավելի խախտում․ մեկ անձ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 1 տրանսպորտային միջոց շահագործվել է թաղանթապատված դիմապակիով, 1-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1-ը՝ տեխնիկական զննություն չանցած։

Ըստ աղբյուրի՝ բացի այդ, հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող երկու տրանսպորտային միջոց։ Երեք մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում