Հասարակական

Սուրեն Պապիկյանը հանդիպել է ծառայությունն ավարտած ժամկետային զինծառայողների հետ

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը հանդիպել է ծառայությունն ավարտած ժամկետային զինծառայողների հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը N զորամիավորում կատարած այցի շրջանակում մարտի 24-ին եղել է նաև մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում, շրջել տարածքում, հետևել ծառայությանը, մարտական ու ֆիզիկական պարապմունքների ընթացքին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, զորամասում կատարած շրջայցից անմիջապես հետո պաշտպանության նախարարը հանդիպել է երկամյա ծառայությունն ավարտած ժամկետային զինծառայողների հետ, շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության և զինվորական պարտքը պատվով իրականացնելու համար։

Սուրեն Պապիկյանը տունդարձին սպասող զինծառայողներին հանձնել է զինվորական վկայականները և պարգևատրել ժամացույցներով։

Ավելի ուշ պաշտպանական գերատեսչության ղեկավարն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպայակազմի հետ։ Սուրեն Պապիկյանը լսել է սպաներին հուզող հարցերը, ներկայացրել գերատեսչության առաջիկա անելիքներն ու ԶՈՒ բարեփոխումների ընթացքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում