Տարածաշրջանային

Կհանդիպեն Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները

1 րոպեի ընթերցում

Կհանդիպեն Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 29-ին Մոսկվայում կհանդիպի Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Աբդոլահիանի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ նախարարները մտքեր կփոխանակեն արդի միջազգային հարցերի, այդ թվում՝ Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի շուրջ ստեղծված իրավիճակի, Սիրիայի, Աֆղանստանի, Անդրկովկասի և Կասպից ծովի իրադրության շուրջ:

Ակնկալվում է, որ կողմերը հանդիպմանը կվերանայեն երկկողմ օրակարգը` շեշտը դնելով առևտրատնտեսական բաղադրիչի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման վրա:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում