Իրանը Ռուսաստանն անվանել է այս ֆինանսական տարվա ամենախոշոր ներդրող

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը դարձել է Իրանում ամենախոշոր արտասահմանյան ներդրողը` ընթացիկ ֆինանսական տարում ներդնելով 2,76 միլիարդ դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսօր Financial Times թերթում հրապարակված հարցազրույցում այս մասին հայտնել է Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Էհսան Խանդուզին։

«Մենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բնութագրում ենք՝ որպես ռազմավարական, և համագործակցում ենք շատ ոլորտներում, հատկապես՝ տնտեսական ոլորտում: Չինաստանը և Ռուսաստանը մեր երկու հիմնական տնտեսական գործընկերներն են, և Իրանը նախատեսում է ընդլայնել նրանց հետ հարաբերությունները ռազմավարական համաձայնագրերի միջոցով», - հայտարարել Է նախարարը: Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության գնահատումներով՝ այս ֆինանսական տարում երկրում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 4,2 մլրդ դոլար, ներդրումների երկու երրորդը բաժին Է ընկել Ռուսաստանին։

Ինչպես նշել Է քաղաքական գործիչը, խոսքը հանքարդյունահանման, ինչպես նաև արդյունաբերության և տրանսպորտի ոլորտներում նախագծերի ֆինանսավորման մասին է։ Հունվարին Ռուսաստանի և Իրանի կենտրոնական բանկերի ներկայացուցիչներն ստորագրել են համագործակցության համաձայնագիր ֆինանսական և բանկային գործառնությունների պարզեցման շուրջ։

Ինչպես նշել է Խանդուզին, Թեհրանն այս հարցով բանակցություններ Է վարել ոչ միայն Մոսկվայի, այլև Պեկինի ու Անկարայի հետ։ Սակայն, ըստ քաղաքական գործչի, «տեխնիկական տեսանկյունից» առավել զարգացած է հենց իրանառուսական ֆինանսական ենթակառուցվածքը:

Հայերեն Русский

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ