ԵՐԵՎԱՆ, 23 մԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը մեկնում է Ալբանիա, որտեղ կմասնակցի աշխարհի առաջնությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի Դուրես քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը Հայաստանից կմասնակցեն Ժորա Գրիգորյանը (61 կգ), Սերյոժա Բարսեղյանը(67 կգ), Նարեկ Մկրտչյանը (73 կգ), Հովհաննես Ղահրամանյանը (81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ), Աշոտ Մարգարյանը (96 կգ), Ռուստամ Սահրադյանը (102 կգ). Գագիկ Մկրտչյանը (+102 կգ), ինչպես նաև Ալինա Սուքիասյանը (71 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ):
Առաջնությունը կմեկնարկի մարտի 25-ին և կեզրափակվի ապրիլի 1-ին:
Հետևեք մեզԻնստագրամում