Միջազգային

Հայտնի Է աշխարհի ամենամեծ ժողովրդականություն վայելող երգիչը

1 րոպեի ընթերցում

Հայտնի Է աշխարհի ամենամեծ ժողովրդականություն վայելող երգիչը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի երգիչ The Weeknd-ը (Էյբել Տեսֆայե) Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է որպես աշխարհի ամենամեծ ժողովրդականություն վայելող արտիստ։

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: Նա դարձել Է առաջին երաժիշտը, որին լսել Է ամսական ավելի քան 100 միլիոն օգտատեր։ Տեսֆայեն հասել է ունկնդիրների 111,4 միլիոն առավելագույն նշագծին: The Weeknd-ն առաջին անգամ Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է 2016 թվականին։

Այն ժամանակ նրա Starboy ալբոմը ճանաչվել Է Spotify-ում ամենամեծ տարածում ունեցողը։ Երաժիշտը գերազանցել է նաև արական սեռի կատարողների շրջանում Billboard Hot 100 չարթի լավագույն տասնյակում գտնվելու ռեկորդը։

The Weeknd-ը հեղինակ-կատարող Է, պրոդյուսեր և դերասան: Նա «Գրեմմի» չորս մրցանակի, քսան Billboard-ի մրցանակակիր Է, ինչպես նաև առաջադրվել է «Օսկար»-ի։ 2015 թ.-ին Տեսֆայեն «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում արձանիկի Է հավակնել Է «Earned it» թրեքի համար, որը հնչել Է «Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում