Տարածաշրջանային

Քեմալ Քըլըչդարօղլուն Թուրքիայի նախագահի թեկնածու առաջադրվելու դիմում է ներկայացրել

1 րոպեի ընթերցում

Քեմալ Քըլըչդարօղլուն Թուրքիայի նախագահի թեկնածու առաջադրվելու դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն չորեքշաբթի օրը՝ մայիսի 22-ին, երկրի Գերագույն ընտրական հանձնաժողով (YSK) (Կենտրոնական ընտրական հանձնաժողով) մայիսի 14-ին կայանալիք ընտրություններում որպես նախագահի թեկնածու գրանցվելու դիմում է ներկայացրել։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

«Նախագահի թեկնածության մեր փաստաթղթերը պատրաստել և ներկայացրել ենք Գերագույն ընտրական հանձնաժողով, լավագույնն եմ մաղթում մեր երկրին ու ազգին»,-նշել է Քըլըչդարօղլուն։

Երեքշաբթի օրը՝ մայիսի 21-ին, Թուրքիայի ներկայիս ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար փաստաթղթեր է ներկայացրել YSK։

Ընտրությունների առաջին փուլում հաղթելու համար նախագահի թեկնածուն պետք է հավաքի ձայների ավելի քան 50%-ը։

Հակառակ դեպքում կկայանա երկրորդ փուլ, որին կմասնակցեն առաջին փուլում ամենաշատ աջակցություն ստացած երկու թեկնածուները։

Երկրորդ փուլում ձայների մեծամասնության քվեն ստացած թեկնածուն հինգ տարով կնտրվի Թուրքիայի նախագահ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում